VISA-ն և gg-ն համատեղ սկսել են նոր ակցիա՝ նախատեսված ՀՀ-ում թողարկված VISA քարտերի քարտապանների համար։ Վճարելով VISA քարտերով` ավտոմատ կգործեն պրոմո-զեղչեր gg երթերի համար։ Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է gg հավելվածին կցել VISA քարտը և ընտրել այն որպես վճարման եղանակ։ Եթե քարտն արդեն իսկ կցված է հավելվածին, անհրաժեշտ է պարզապես ընտրել այն պատվերն ակտիվացնելիս։ Ակցիան կգործի մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

Երթեր Երևանում
Ամեն օր 300 դրամ զեղչ յուրաքանչյուր ggSpecial երթի համար բոլոր տեսակի VISA քարտերով։
Երթեր այլ քաղաքներում
Ամեն օր 100 դրամ զեղչ յուրաքանչյուր ggSpecial երթի համար բոլոր տեսակի VISA քարտերով։
Երթեր օդանավակայանից
Ամեն օր 1000 դրամ զեղչ ggAirport երթերի համար VISA Premium քարտերով։